Քննելով ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գայի փողոցին հարակից տարածքում Գառնիկ Աշոտի Օհանջանյանի կողմից կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից 2019 թվականի օգոստոսի 28-ին ներկայացված նյութերը,
պարզեցի`
Վարչական իրավախախտում կատարած Գառնիկ Աշոտի Օհանջանյանը ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գայի փողոցին հարակից տարածքում՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0,06 հա բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցել է 32,25քմ բնակելի տուն, 3,85քմ մակերեսով աստիճանահարթակ, 14,47քմ մակերեսով օժանդակ շինություն, 1,92քմ մակերեսով զուգարան և 5,79քմ մակարեսով հենապատ այսինքն կատարել է արարք, որն առաջացնում է պատասխանատվություն նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 32-րդ, 2191 պրիմ, 281-283-րդ հոդվածներով,
որոշում եմ ՝
1. ԳԱՌՆԻԿ ԱՇՈՏԻ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով նախատեսված խախտման համար ենթարկել վարչական պատասխանատվության, կիրառել վարչական տույժ` նշանակել տուգանք` 400.000 ( չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: 2. ԳԱՌՆԻԿ ԱՇՈՏԻ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ կողմից տուգանքը պետք է վճարվի Քաջարանի համայնքապետարանի 900315202151 հաշվեհամարին սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում: 3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով: 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով: 5. Սույն որոշման օրինակը սահմանված ժամկետում հանձնել ԳԱՌՆԻԿ ԱՇՈՏԻ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ:
|