Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 15-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՈՐՊԵՍ «ԱՆՀԱՅՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով,  համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն հրամանի,  հաշվի առնելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը, համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Քաջարան  համայնքի վարչական տարածքում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված ներքոհիշյալ հողամասերը ճանաչել  համայնքային սեփականություն. 

ա) Քաջարան համայնքի Քաջարանց գյուղում գտնվող 09-109-0028-0001, 09-109-0016-0015 և 09-109-0016-0016 կադաստրային ծածկագրերով համապատասխանաբար 0,27789 հա, 0,06718 հա և 0,07698հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասերը;

բ) Քաջարան համայնքի Գեղի գյուղում գտնվող 09-026-0012-0051, 09-026-0012-0050, 09-026-0012-0049, 09-026-0007-0006, 09-026-0007-0007 և 09-026-0007-0008 կադաստրային ծածկագրերով համապատասխանաբար 0,10874հա, 0,04035հա, 0,02272հա, 0,39843հա, 0,23504հա և 0,76102հա  բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասերը;

գ) Քաջարան համայնքի Գեղավանք գյուղում գտնվող 09-026-0401-0002 և 09-026-0402-0005 կադաստրային ծածկագրերով համապատասխանաբար 0,051հա և 0,09294հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասերը;

դ) Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում գտնվող 09-007-0007-0008 կադաստրային ծածկագրով 0,31132հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը;

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner