Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 11-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 փետրվարի 2017 թվականի N 11-Ա

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՏՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ,ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> 2016Թ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 50-Ա ՈՐՈՇՄԱՆ ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով,, Տեղական ինքակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի  28-րդ մասով, ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, համայնքի ավագանին որոշման նախագծի արդյունքներով` կողմ- 7,  դեմ-չկա, ձեռնապահ չկա, որոշում է.-

1,Քաջարանի քաղաքային համայնքի ավագանու 2016թ դեկտեմբերի 13-ի ,,Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,, թիվ 50-Ա որոշման թիվ 2 հավելվածի ,,Տեխնիկական սպասարկում իրականացնող ,,բաժնում կատարել փոփոխություն /համաձայն թիվ 2 հավելվածի/:

2, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքի ղեկավարին- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում՝ հավելված 2             ,, Տեխնիկական  սպասարկում իրականացնող,, բաժնում համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկությամբ ,մեկ  շաբաթյա ժամկետում սահմանված կարգով  դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնին

3,Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքի ավագանու 2016թ  դեկտեմբերի 13-ի թիվ 50-Ա որոշման թիվ 2 հավելվածը  հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

4,Սույն որոշման  1-ին և 3-րդ կետերը ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնողների անվանացանկի՝ N—2հավելվածում համապատասխան  փոփոխություն կատարելու մասին իրավական ակտը ուժի մեջ մտնելու պահից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner