Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 292-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 մայիսի 2024 թվականի N 292-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԱՅԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՕՐԻՆԱԿԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 04․05․2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 172-Ա և 173-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածով,  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, համաձայն ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն, ՀՀ Կառավարության 18.05.2006թ 912-Ն, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների և  հաշվի առնելով  հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքները (ծածկագրեր՝ 2023RKFFWG, 2023AK7LBZ)՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Ուժը կորցրած ճանաչել Քաջարան համայնքի ղեկավարի 04 մայիսի 2023 թվականի թիվ 172-Ա և թիվ 173-Ա որոշումները։

2․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գայի փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի բաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հասցե՝

ա/ 0,06145 հա հողամասին՝ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարանի համայնք, ք․ Քաջարան Գայի փողոց, 4/1 հողամաս

բ/ 0,00942 հա հողամասին և ավտոտնակին՝ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարանի համայնք, ք․ Քաջարան Գայի փողոց, 4/2 ավտոտնակ

3 ՀՀ Սյունիքի  մարզի, Քաջարան  համայնքի, Քաջարան քաղաքի Գայի փողոցում   գտնվող   համայնքային   սեփականություն  հանդիսացող /վկայական 30012020-09-0026/ 0,07087 հա բնակավայրերի նշանակության հողամասի վրա` ինքնակամ կառուցված 94,2ք.մ. արտաքին /84,3.մ. ներքին/  մակերեսով ավտոտնակը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների   օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու  իրավունք, ճանաչել օրինական և գրանցել որպես համայնքային սեփականություն։

4 Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner