Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի <<ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով,հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 18 մայիսի 2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը և <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> թիվ 225-Ն օրենքը, 2005թ․ դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումը, հաշվի առնելով 21 ․07.2023 թվականին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր՝ 2023U4SUCU),<<Զեփյուռ Արտ>> ՍՊ ընկերության 02․08․2023թ․ տեխնիկական եզրակացությունը և ք․ Քաջարան Լեռնագործների փ. շենք 13, բն․26 բնակիչ Մարութ Կոմունարի Թովմասյանի դիմումը `
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 9/29-2 հասցեում Մարութ Կոմունարի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում (վկայական N 2724694) ինքնակամ կառուցված կցակառույցը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, կառուցված են քաղաքաշինական նորմերով ու կանոններով, ճանաչել օրինական:
2.Պարտավորեցնել Մարութ Կոմունարի Թովմասյանին ինքնակամ կառուցած կցակառույցի համար տեղական բյուջե վճարել 5,7x0,1209x20000=13800 (տասներեք հազար ութ հարյուր) ՀՀ դրամ կցակառույցի համար։
3․ Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները` 60-օրյա Ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: