Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառվարման մասին,, ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, ՀՀ Կառավարության 2006թ դեկտեմբերի 21-ի,,Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ոչ բնակելի տարածքների /բացվածքների/ պատկանելիությունը սահմանելու մասին ,, թիվ 1923-Ն որոշման , համայնքի ավագանին որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ-6 , դեմ-չկա , ձեռնպահ-չկա, ՈՐՈՇՈՒՄ Է.- 1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, համայնքապետարանի սեփականություն համարվող Շահումյան 9/41 հասցեում գտնվող /սեփ. վկայական N 09-007-0008-0057-001-041/ 14.6 քմ ոչ բնակելի տարածքը նվիրատվություն տալՌուշան Վազգենի Ազարյանին:
2. Աշխատակազմի քարտուղար Զ Առաքելյանին- ապահովել համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը: |