Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկության, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին 
 
որոշում է.
1.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական թիվ 22072019-09-0037/, Քաջարան համայնք, գյուղ Քաջարանց, 3-րդ փողոց 157 հասցեում գտնվող 1919.9 ք.մ. ներքին մակերեսով ջրի մաքրման կայանը, թվով 2 միավոր 132.96 ք.մ. ընդհանուր ներքին մակերեսով  ստորգետնյա ՕԿՋ-ները, թվով 2 միավոր 7.22 ք.մ. ընդհանուր ներքին մակերեսով դիտահորերը, 6.34 ք.մ. ներքինմակերեսովպահակակը, 24.86 ք.մ. մակերեսով հենապատը և էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության 1.44283 հա սպասարկման հողամասը անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել «Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» Փակ բաժնետիրական ընկերությանը:                                   
   2․Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել    օրենսդրությամբ սահմանված  կարգով: