Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 291-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 սեպտեմբերի 2019 թվականի N 291-Ա

ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԻ ԳՅՈՒՂԻ ԳԵՂԱՎԱՆՔ 3-ՐԴ ՓՈՂՈՑԻ 8-ՐԴ ՀՈՂԱՄԱՍԻ և ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ <<ՏԵԼԻԱ-ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ-ԻՆ ԹԻՎ 05, ՏՐՎԱԾ 17/05/2019Թ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏ /ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Կառուցապատող <<Տելիա-Մայնինգ>>  ՍՊ ընկերությունը Քաջարան համայնքի Գեղի գյուղի Գեղավանք 3-րդ փողոցի 8-րդ հողամասերում 17/01/2018թ թիվ 01շինարարության թույլտվության համաձայն <<ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱ>> ՍՊԸ ԼԻՑԵՆԶԻԱ 15802 կողմից  մշակված նախագծի համաձայն պետք էր կառուցեր <<Աստղաբերդ>> ՓՀԷԿ-ի ճնշումային խողովակաշարի և կայանի հանգույցի կառուցում։Նշված նախագծային թույլտվությամբ և արդեն իսկ առկա կառուցված կառույցն Կառուցապատող իրականացրել է  նորմատիվային պահանջների խախտմամբ, ավելին  Կառուցապատողի կողմից  շինությունը չի համապատասխանում  համաձայնեցված աշխատանքային նախագծին, պահպանված չեն սերվիտուտի իրավունքը, և ավարտական ակտում որպես տեխնիկական թերություն սխալմամբ  4-րդ պարբերություն բաժնում ՝ «Ճնշումային խողովոկաշար L=500M»,- փոխարեն պետք է գրված լիներ 5200M։ Ելնելով վերոգրյալից  և ուսումնասիրելով Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների  աշխատանքների համակարգման  բաժնի պետ Վ,Գրիգորյանի 27/08/2019թ զեկուցագիրը և հիմք ընդունելով <<Վարչարարության և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի դրույթները՝ հարցի ուսումնասիրության և կարգավորման նպատակով Քաջարանի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանականերումմ 02/09/2019թ հրավիրվել են լսումներ։ Կառուցապատող <<Տելիա-Մայնինգ>>  ՍՊ ընկերությունը տնօրե Հ Հովսեփյանի ներկայացուցիչ Ա ներկայացել է լսումներին։ Վարույթի շրջանակում քննարկվող հարցի կապակցությամբ տրված բացատրություններով Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների  աշխատանքների համակարգման  բաժնի առաջատար մասնագետ ԱԲաբայանը  նշել է, որ  իր կողմից իրականացված տեղատեսության արդյունքում  պարզվել է, որ Քաջարան համայնքի Գեղի գյուղի Գեղավանք 3-րդ փողոցի 8-րդ հողամասերում 17/01/2018թ թիվ 01շինարարության թույլտվության համաձայն շինարարական աշխատանքները  իրականացվել են  նախագծի ոչ համապատասխան։ Տվյալ խնդրի պարզաբանման անհրաժեշտության վերաբերյալ տեղեկացվել է Կառուցապատողին։ Ավելին դրանից հետո Կառուցպատողին թյուրիկամացաբար տրվել է թիվ 05/17/02/2019 ավարտական ակտը /շահագործման թույլտվություն/։Փաստորեն   <<ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱ>> ՍՊԸ –ի  կողմից տրված աշխատանքային նախագծով սահմանված էր խողովակաշարի կառուցապատման այլ  գիծ, սակայն  <<Տելիա-Մայնինգ  ՍՊ ընկերությա կողմից կառուցապատումն իրկանացվել է ակնհայտ խախտումներով։<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության <<ա>> կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա:
Նույն պարբերության <<գ>> կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են քաղաքաշինական գործունեություն (...) իրականացնել բացառապես հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձինք պատասխանատվություն են կրում վարչական մարմիններին կեղծ տվյալներ, տեղեկություններ ներկայացնելու համար:
Վերոգրյալ իրավական նորմերից հետևում է, որ անձինք՝ ընդհանրապես, իսկ սույն պարագայում՝ կառուցապատողները պարտավոր են վարչական մարմիններին ներկայացնել իրականությանը համապատասխանող, ճշգրիտ տեղեկություններ և, ըստ այդմ, կառուցապատումն իրականացնել բացառապես դրանց հիման վրա հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան:
ՀՀ կառավարության՝ 19.03.2015 թվականի <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին>> հ. 596-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 171-րդ կետի համաձայն՝ ավարտական ակտի (շահագործման թույլտվության) հիման վրա կառուցված օբյեկտի և դրա կազմում ստորաբաժանված միավորների նկատմամբ գույքային իրավունքների գրանցման համար հիմք է չափագրում (հաշվառում) իրականացրած անձի եզրակացությունն ավարտված շինարարական օբյեկտը ոչ էական շեղումներով կառուցված լինելու վերաբերյալ: Ոչ էական են համարվում`
1)յուրաքանչյուր հարկի մակերեսի` մինչև 5 տոկոսի չափով շեղումը.
2)կառույցի բարձրության` մինչև 1.2 մետր չափով համամասնական (ըստ հարկերի) շեղումը.
3)ներքին միջնորմների և այլ ոչ կառուցվածքային տարրերի տեղադիրքի շեղումները` շենքերի հարաչափերի նվազագույն նորմերի պահպանման պայմանով:
Նույն հավելվածի 172-րդ կետի համաձայն՝ 1-ին ենթակետի <<բ>> պարբերության համաձայն՝ սույն կարգի 171-րդ կետով սահմանված շեղումները համարվում են ոչ էական` հետևյալ պահանջների ապահովման պայմանով` չեն փոփոխվել հաստատված նախագծային փաստաթղթերով նախատեսված  օբյեկտի տեղադրման կարմիր և կառուցապատման գծերը:
Հիշյալ իրավակարգավորման տեսանկյունից դիտարկելով սույն գործի փաստերը՝ պետք է արձանագրել, որ կառուցապատողի կողմից իրականացվել են  տեղեկություններ ոչ նախագծին համապատասխան և պահպանված չեն  կառուցապատման գիծը, ավելին՝  փաստացի խնդրո առարկա օբյեկտի շինարարական աշխատանքներն իրականացվել են պայմանավորված կառուցապատման գծի էական խախտումներով։
<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 63-րդ ոդվածի 1-ին մասի <<բ>> կետի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա (...):
Նույն հոդվածի 4-րդ մասի <<բ>> և <<գ>> կետերի համաձայն՝ վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք չունի, եթե նա՝
բ)համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է կեղծ կամ ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով,
գ)վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու մասին կամ այդ մասին պարտավոր էր իմանալ` իր համար մատչելի տեղեկությունների հիման վրա:
ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին>> հ. 596-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 98-րդ կետի համաձայն՝ կառուցապատողը, նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվության ստացման նպատակով դիմում է (...) իրավասու մարմնին՝ կցելով (...) օրենքով սահմանված տեղական տուրքը վճարելու մասին անդորրագիրը (...), նախագծային փաստաթղթերը (երկու օրինակից), (...):Տվյալ դեպքում կառուցապատող <<Տելիա-Մայնինգ  ՍՊ ընկերությունը նախապես իմացել է (պարտավոր էր իմանալ) աշխատանքային նախագծում առկա իրականությանը չհամապատասխանող տվյալների մասին, հետևաբար վերոգրյալ իրավական նորմերի ուժով չի էլ կարող իրավունք ունենալ վստահելու վարչական ակտի (տվյալ պարագայում՝ 17/05/2019 թվականին տրված հ. Թիվ 05 ավարտական ակտ/շահագործման թույլտվություն) գոյությանը:
Հետևաբար այն հանդիսանում է ոչ իրավաչափ վարչական ակտ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 42հոդվածով,  <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի դրույթներով,

ՈՐՈՇԵՑԻ


1. Անվավեր ճանաչել կառուցապատող Քաջարան համայնք Գեղի գյուղի Գեղավանք 3-րդ փողոցի 8-րդ հողամասի և հողամասերի տարածքում քաղաքաշինական գործունեության իրականացման համար կառուցապատող <<Տելիա-Մայնինգ>>  ՍՊ ընկերությանը տրված թիվ 05, 17/05/2019թ ավարտական ակտ/ շահագործման թույլտվությունը:
2.Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների  աշխատանքների համակարգման  բաժնի պետի վրա:
3
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին՝ ստանալու պահից երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                        
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner