Ղեկավարվելով,, Տեղական ինքակառավարման մասին,, ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ մասով, ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, համայնքի ավագանին որոշման նախագծի արդյունքներով` կողմ- 6 , դեմ-չկա, ձեռնապահ չկա, որոշում է.- 1,Քաջարանի քաղաքային համայնքի ավագանու 2016թ մարտի 1-ի ,,Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,, թիվ 9-Ա որոշման թիվ 2 հավելվածի ,, Տեղական տուրքերի և հարկերի հավաքագրման, առևտրի և սպասարկումների բաժնում,, կատարել փոփոխություն /համաձայն թիվ 3 հավելվածի/:
2, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքի ղեկավարին- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում՝ հավելված 2 ,, Տեղական տուրքերի և հարկերի հավաքագրման, առևտրի և սպասարկումների բաժնում համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկությամբ ,մեկ շաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնին
3,Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքի ավագանու 2016թ մարտի 1-ի թիվ 9-Ա որոշման թիվ 2 հավելվածը հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:
4,Սույն որոշման 1-ին և 3-րդ կետերը ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկի՝ N—3 հավելվածում համապատասխան փոփոխություն կատարելու մասին իրավական ակտը ուժի մեջ մտնելու պահից:
|