Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի դրույթներով․ ո ր ո շ ու մ ե մ.
1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը և կազմերը հաստատելու մասին» N 140-Ա որոշման հավելված N 3-ում կատարել հետևյալ փոփոխությունները․
ա) Էդուարդ Միրզոյան ( ՀՀ Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ) բառերը փոխարինել Ռոբերտ Կոստանդյան (ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ).
բ) Ժիրայր Թունյան (ՀՀ Սյունիքի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՀԳՄՏՍ ԳՀ բաժնի գլխավոր մասնագետ) բառերը փոխարինել Մարգարիտ Զախարյան (ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻՀ վարչության գլխավոր մասնագետ) բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։