Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 մարտի 2024 թ.

<<ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ>> ՓԲԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԱՆԴՈԿԱՎԱՆ ԱՆԴՈԿԱՎԱՆԻ ՁՈՐ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով  և   42-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի                     29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման            29-րդ կետի դ ենթակետը և ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի N 88 որոշումը ,հաշվի առնելով «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գրությունը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի,     գյուղ Անդոկավան  Անդոկավանի ձոր տեղամասում գտնվող «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա առկա արդյունաբերական օբյեկտներ «դյուկեր 1,    դյուկեր 2» շինությունների գործառնական նշանակությունը փոխել «գազաբաշխման կայան 1, գազաբաշխման կայան 2»:

2. Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի,     գյուղ Անդոկավան  Անդոկավանի ձոր տեղամասում գտնվող «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող  գազաբաշխիչ կայանին եվ սպասարկման հողամասին  (սեփականության  իրավունքի գրանցման վկայական՝ N 2181014)  տրամադրել հասցե՝

 Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Անդոկավան Անդոկավանի ձոր տեղամաս, 6/1 գազաբաշխիչ կայան։

 

3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝22704cd2-be4b-4953-85fc-16f48a665f78



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner