Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ կետի և 3-րդ մասի, 34-րդ հոդվածի դրույթներով` ո ր ո շ ու մ ե մ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի 2019 թվականի մարտի 11-ի N 145-Ա որոշման N 1, N3,N4 և N6 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ․
1․1․ հավելված N 1 ՝
ա) պաշտոնին ներկայցվող պահանջներ բաժնի 4․1 կետի «ունի բարձրագույն ճարտարապետական կամ ճարտարագիտական կամ շինարարական կրթություն» բառերը փոխարինել «ճարտարապետություն կամ շինարարություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն» բառերով։ Նույն բաժնի 4․2 կետից հանել «Առևտրի և ծառայության մասին» բառերը․
բ) պաշտոնին ներկայցվող պահանջներ բաժնի 4․2 կետից հանել «Առևտրի և ծառայության մասին» բառերը․
գ) իրավունքները և պարտականությունները բաժնի 9-րդ կետից հանել «առևտրի և սպասարկման» բառերը․
1.2 հավելված N 3՝ պաշտոնի բնութագիր բաժնի 2․1 կետում կատարել փոփոխություն և լրացում համաձայն հավելված N 2-ի։
1․3 հավելված N 4 ՝պաշտոնի բնութագիր բաժնի 2․1 կետում կատարել փոփոխություն և լրացում համաձայն հավելված N 5–ի։
1․4․ հավելված N 6 պաշտոնի բնութագիր բաժնի 2․1 կետում կատարել փոփոխություն և լրացում համաձայն հավելված N 7–ի։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի 2020 թվականի մարտի 23-ի N 186-Ա որոշման N 2, N3 և N4 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ.
2․1 հավելված N 2՝ պաշտոնի բնութագիր բաժնի 2․1 կետը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելված N 3–ի։
2․2 հավելված N 3՝ պաշտոնի բնութագիր բաժնի 2․1 կետը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելված N 4–ի։
2․3 հավելված N 4՝ պաշտոնի բնութագիր բաժնի 2․1 կետում կատարել փոփոխություն և լրացում համաձայն հավելված N 6–ի։
3. Աշխատակազմի քարտուղարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների պատշաճ իրականացումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից ։