Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 55-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՈՒ ՇԻՆԱՐԱՐԿԱՆ ԵՎ ԽՈՇՈՐ ԵԶՐԱՉԱՓԻ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ,, Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 16–րդ հոդվածի   19-րդ և 19.1-րդ կետերի, «Տեղական  տուրքերի և վճարների  մասին»  ՀՀ  օրենքի 8-րդ հոդվածի, «դ» և «ե» ենթակետերի,  « Աղբահանության  և  սանիտարական մաքրման  մասին»  ՀՀ օրենքի 6-րդ, 8-րդ,  14-րդ  և 19-րդ  հոդվածների , համայնքի ավագանին որոշման նախագծի քվեարկության արդյունքներով`  կողմ- 11  դեմ-չկա , ձեռնպահ-չկա, որոշում է.-

1.Համայնքի  տարածքում  իրականացվող  աղբահանության  աշխատանքների  դիմաց  աղբահանության  վճար  վճարողների  համար  սահմանել  աղբահանության  վճարների հետևյալ  դրույքաչափերը.

1.1 Կենցաղային  աղբի  համար`

ա.  Ըստ  հաշվառված  անձանց  քանակի  համայնքում  անձնագրային  հաշվառման  կանոններով  ըստ  հասցեի  հաշվառում  ունեցող  և /կամ/  բնակվող  յուրաքանչյուր  բնակչի  համար  ամսական  200  դրամ.

բ. Ըստ ծավալի` 1մ3  կենցաղային աղբի բարձման,տեղափոխման և տեղադրման համար` ամսական 3600դրամ:

գ.   Իրավաբանական  անձանց  և  անհատ  ձեռներեց  հանդիսացող  վճարողների  համար`  ըստ  օգտագործվող    մակերեսների  և  /կամ/  գործունեության  տեսակների  ամսական  դրույքաչափերը`  համաձայն   N-1  հավելվածի

1.2  Ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար`

ա.ըստ ծավալի`1մ3 խոշոր եզրաչափի աղբի համար`2400դրամ

բ. ըստ զանգվածի`1  տոննա  աղբի/ արտադրական,շինարարական և այլն/  համար`  4800  դրամ:

2.  Իրավաբանական   անձանց   և   անհատ  ձեռներեցների    կողմից  շինարարական  և  խոշոր    եզրաչափի     աղբի    հավաքման    և    փոխադրման    թույլտվության   համար   վճարների  դրույքաչափը  սահմանել  կոնկրետ  աղբահանության  վճար  վճարողի  քանակի  համար   սույն   որոշման   1.1-ի և 1.2րդ կետերի  դրույքաչափերով  հաշվարկված  աղբահանության  վճարի   5 տոկոսի  չափով:

3.  Քաջարան  քաղաքային  համայնքի  վարչական  տարածքում  `

ա) աղբահանության   աշխատանքներն   իրականացնել   « Քաջարանի  Կոմունալ  տնտեսություն »   ԲԲԸ -ի  միջոցով.

բ)  Թույլատրել  «Քաջարանի  Կոմունալ  Տնտեսություն»  ԲԲԸ-ին  իրականացնելու  նաև  համայնքի  ազգաբնակչության  շինարարական  և  խոշոր  եզրաչափի  աղբի  հավաքումը  և  փոխադրումը  սույն  որոշմամբ  հաստատված  սակագներով

գ)  աղբահանության  վճար  վճարողների  հաշվառման  աղբահանության  վճարի  հաշվարկման,  ինչպես  նաև  այդ  վճարի  գանձման  / մուտքագրման/  իրավունքը  վերապահել  « Քաջարանի  Կոմունալ  Տնտեսություն»  ԲԲԸ-ին  :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.24 Կբ) աղբի սակագին
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner