Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի և 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1855-Ն որոշումներիով, հաշվի առնելով հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր՝ 20236KGV4P)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Համայնքի Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 13 բազմաբնակարան շենքին կից (շենքի ծավալից դուրս) ինքնակամ իրականացված կառույցները ճանաչել օրինական:
2. Ընդունել ի գիտություն, որ Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 13 բազմաբնակարան շենքին կից (շենքի ծավալից դուրս) ինքնակամ իրականացված կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Վերոնշյալշենքի և շենքի ծավալից դուրս բնակարաններին կամ ոչ բնակելի տարածքներին կից ինքնակամ իրականացված կառույցների հողամասերը, որոնք համապատասխանում են ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջներին և ընդգրկված չեն նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցել շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:
4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով, ինքնակամ կառույցներն իրականացրած անձանց ծանուցել սույն որոշման մասին, կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողերի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման, քարտուղարության, ֆինանսական բաժինների վրա: