Ղեկավարվելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի 43 հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 1328-Ն, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 22.1 կետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման, հաշվի առնելով, որ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում գտնվող բնակելի տան տնամերձ հողմասի 0.13 հա հողամասը համապատասխանում է Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարմանկաման վտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմք 04.07.2019թ. թիվ ՍՆ-603, ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ 10.07.2019թ. NԱՏ-08/07/2019-22-0027, Լեռնաձորի վարչական ղեկավարի 11.07.2019թ.N-129 տրված տեղեկանքները և Ալիք Գուրգենի Առաքելյանի դիմումը.
1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ալիք Գուրգենի /ծնված՝ 18.07.1956թ., ՆՔ 007203557, տրված 03.08.2015թ., 041 կողմից/ իրավունքը վերականգնել բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.13 համակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի չափով:
2. Սահմանազատված 0.13 հա մակերեսով հողամասի վրա գտնվող՝ 147.88 /մեկ հարյուր քառասունյոթ ամբողջ ութսունութ/ քառ.մ. ներքին մակերեսով բնակելի տունը և 19.16 /տասնինը ամբողջ տասնվեց/ քառ.մ. ներքին մակերեսով ավտոտնակը և 14.76 /տասնչորս ամբողջ յոթանասունվեց/ քառ.մ. ներքին մակերեսով թոնիրը համարել նրա սեփականությունը:
3. Բնակելի տանը և սպասարկման հողամասին տրամադրել հասցե. ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք գյուղ Լեռնաձոր 5-րդ թաղամաս, տուն 4: