Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16 կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3 կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի <<Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին>> թիվ 470-Ն որոշումների և հաշվի առնելով Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 4շենքի, 46բնակարանի բնակիչ Հովնան Աթանեսի Իսրայելյանի դիմումը` որոշում եմ
1.ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ք. Քաջարան Գետափնյա փողոցի թիվ 34 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական N 19062018-09-0010) Հովնան Աթանեսի Իսրայելյանի կողմից ինքնակամ կառուցված 60,2 (վաթսուն աբողջ երկու) ք.մ. արտաքին / 51,41 ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը 0.00301 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման սպասարկման հողամասով՝ ընդհանուր 90601 /իննսուն հազար վեց հարյուր մեկ/ ՀՀ դրամով, որից 60,2x0.11x10000 =66220 (վաթսունվեց հազար երկու հարյուր քսան) ՀՀ դրամ ավտոտնակի և 30,1 x 0.0135 x 60000=24381 (քսանչորս հազար երեք հարյուր ութսունմեկ) ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել Հովնան Աթանեսի Իսրայելյանին:
2.Աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին` սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: