Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի N 01 //03593-2022 - 20/05/2022 գրությունը՝ Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի 2019 թվականի մարտի 11-ի «Քաջարան համայնքի ղեկավարի 2017 թվականի դեկտեմբերի 22-ի N-32-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 145-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի․
2.Աշխատակազմի քարտուղարին՝
2.1.ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը.
3. Սույնորոշումնուժիմեջէմտնում Գարեգին Գաբրիելյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։