Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 28-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Իրավական ակտերի մասին>>  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 18-հոդվածի  42-րդ մասով, Հայաստանի  Հանրապետության  <<Հողային  օրենսգրքի>>  3-րդ  հոդվածի  1-ին կետով  և   հիմք  ընդունելով Քաջարան համայնքի Գեղի բնակավայրում  178.04841  հա  հողամասի  նպատակային  նշանակության  փոփոխման  նպատակով  կազմված  հողաշինարարական  գործի  վերաբերյալ  <<Հողերի  օգտագործման  ժամանակավոր  սխեմաների  համաձայնեցման  միջգերատեսչական  հանձնաժողովի>>  29.11.2017թ..  N144  դրական  եզրակացությունը՝  համայնքի  ավագանին  որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ Քաջարան համայնքի հողերի  օգտագործման ժամանակավոր  սխեմայում, համաձայն հավելվածի, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 70.93428հա արոտավայրից,  գյուղատնտեսական նշանակության 106.95879հա այլ հողատեսքերից և ջրային նշանակության 0.15534 հա հողամասերից    փոխադրել   արդյունաբերության, ընդերքօդտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ <<ընդերքօգտագործման հողեր>> գործառնական նշանակությամբ, ընդերքի օգտակար հանածոների արդյունահանման համար:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ Քաջարան համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner