Ծրագիր N 1
|
| Անվանում | ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ |
| Նպատակ | Քաջարան համայնքի 2024թ. տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ-ը) նպատակ ունի արդյունավետ պլանավորման միջոցով բարելավել համայնքում կայացվող որոշումների որակը: Հիմք ունենալով համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը՝ ՏԱՊ-ը ուղղված է հստակեցնելու տարեկան կտրվածքով համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները, դրանց իրականացման համար ներդրվող ռեսուրսներն ու ժամկետները: Որպես համայնքի տարեկան ծրագրային փաստաթուղթ, այն նպատակ ունի ներգրավել համայնքի ներքին և արտաքին ներդրողների հնարավորությունները՝ համայնքային խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործում:
ՏԱՊ-ում արտացոլված են սահմանված միջոցառումների կապը ԿԶՆ-երի, դրանց թիրախների ու ցուցանիշների հետ: Հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի ԿԶՆ – երը վերաբերում են հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտների, ԿԶՆ թիրախների և ցուցանիշների համակարգը կարող է օգտագործվել՝որպես միջազգայնորեն ընդունված արդյունավետ գործիքակազմ՝ համայնքի զարգացման ծրագրերը ավելի նպատակային և չափելի դարձնելու, ինչպես նաև դրանց ազդեցությունը բազմակողմանիորեն գնահատելու համար։ Դա իր հերթին կարող է օգնել համայնքապետարանին ստանալու նոր գործընկերների և ֆինանսական միջոցների ներգրավման ավելի լայն հնարավորություններ։ |
| Ժամանակահատված | 03/01/2024 - 29/12/2024 |
| ԿարգավիՃակ | Գործողության ժամկետն ավարտված է
|
| Իրականացնող կազմակերպություն(ներ) | ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ |
| Ֆինանսավորող(ներ) | |
| Ծրագրի ղեկավար | ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ |
| Բովանդակություն |
 |
(567.46 Կբ)
|
|
| Առնչվող փաստաթղթեր |
|
| Հաշվետվություն(ներ) | |
|