Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի <<ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>>397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն և Քաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018 թվականի N 11-Ա որոշումներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1 ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, Ս․Շահումյան փողոց 9/22 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ( վկայականN20032024-09-0016 ) Վլադիկ Վանուշի Թումանյանի կողմից ինքնակամ կառուցված 43,3 ք.մ. արտաքին / 38,4 ք.մ. ներքին / մակերեսով ավտոտնակը՝ 0,00433 հա բնակավայրերի նշանակության սպասարկման հողամասով՝ ընդհանուր 105300/ մեկ հարյուր հինգ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամով, որից 43,3x0.1209x10000=52400 (հիսուներկու հազար չորս հարյուր) ՀՀ դրամ ավտոտնակի և 43,3x 1221= 52900 ( հիսուներկու հազար ինը հարյուր) ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել Վլադիկ Վանուշի Թումանյանին /անձնագիր՝ AV0417624,տրված 09․09․2022թ, 061-ի կողմից/։
2 Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: