Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի դրույթներով․ ո ր ո շ ու մ ե մ.
1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի 2023 թվականի հունվարի 25-ի «Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 80-Ա որոշման 4-րդ կետի մեջ կատարել հետևյալ փոփոխություն․
ա) «գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ծրագրերի բաժնի պետ» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։