Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 52-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ /ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ/ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ, 62-րդ, 63-րդ, 66-րդ հոդվածների, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին թիվ 1746-Ն որոշումների, Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան  համայնքի ավագանին որոշում է՝․

1.   Թույլատրել համայնքի ղեկավարին՝

ա/Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող Հասմիկ Սոսի Բաբյանին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2090207/ խանութի սպասարկման 0.0020հա հողամասը սահմանված կարգով, կադաստրային արժեքով՝ 16200 /տասնվեց հազար երկու հարյուր/ ՀՀ դրամով,  ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականատիրոջը ՝ Հասմիկ Սոսի Բաբայանին:

բ/ Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող Վարուժան Վոլոդիայի Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1079395/ խանութի սպասարկման 0.0030հա հողամասը սահմանված կարգով, կադաստրային արժեքով՝ 24300 /քսանչորս հազար երեք հարյուր/ ՀՀ դրամով,  ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականատիրոջը ՝ Վարուժան Վոլոդիայի Իսրայելյանին:

2.  Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner