|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-81, qajarancity@mail.ru , qajaran.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 մարտի 2023 թվականի N 14-Ա |
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 1,02083 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ /ՄՐՑՈՒԹՈՎ/ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի ՀանրապետությանՍյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում Է` 1․ Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի սեփականություն համարվող Քաջարանի համայնք, Լեռնաձոր գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության հնդավոր այգիներից 1,02083 հա հողամասը 10 տարի ժամկետով, որպես բազմամյա տնկարկներ օգտագործելու համար հրապարակային սակարկություններով /մրցույթով/ վարձակալության իրավունքով տրամադրել, մեկնարկային գին սահմանելով տարեկան 67000 (վաթսունյոթ հազար) ՀՀ դրամ վարձավճար:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |
Կողմ -12 ԱԹԱՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԶՈՀՐԱՊ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԴԱՎԻԹ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|