|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 սեպտեմբերի 2024 թվականի N 532-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 02-Ի N 398-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Քաջարան համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 398-Ա, 02/09/2024թ որոշման մեջ վրիպակն ուղղելու վերաբերյալ արձանագրությունը .
ՊԱՐԶԵՑ
Սույն գործով հարուցված վարչական վարույթի ընթացքում և եզրափակիչ վարչական ակտով՝ ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ կան անհամապատասխանություն, եզրափակիչ ակտի և վարչական գործի նյութերի մեջ ամրագրված փաստական տվյալների հետ, մասնավորապես վարչական իրավախախտման օբյեկտ հանիսացող վայրը թյուրիմացաբար թվագրվել է Արա Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Քաջարան համայնքի Բաբիկավան 4-րդ թաղամասի 1/4, 1/5 և 1//6-րդ հասցե, թերևս եզրափակիչ մասում ամրագարվել էր Քաջարան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի կոորդինատներ։ Նկատի ունենալով, որ հիշյալ վրիպակը կարող է նորմատիվ իրավական ակտի համար երկիմաստություն առաջացնել, ուստի անհրաժեշտ է ուղղել վրիպակը, մասնավորապես՝որոշման մեջ Բաբիկավան 4-րդ թաղամասի 1/4, 1/5 և 1//6-րդ հասցեում պարբերությունը փոփոխել և դրա փոխարեն կարդալ Բաբիկավան 4-րդ թաղամասի 1/4, 1/5 և 1//6-րդ հասցեի հարակից տարածք
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>ՀՀօրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով
ՈՐՈՇԵՑ
02/09/2024թ թիվ 398-Ա որոշման մեջ մեջ թույլ տրված վրիպակն ուղղել և որոշման մեջ ամրագրված <<․․․Բաբիկավան 4-րդ թաղամասի 1/4, 1/5 և 1//6-րդ հասցեում պարբերությունը փոփոխել և դրա փոխարեն կարդալ Բաբիկավան 4-րդ թաղամասի 1/4, 1/5 և 1//6-րդ հասցեի հարակից տարածք․․․>>
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|