Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 531-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2024 թվականի N 531-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ <<ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի թիվ 47-Ա որոշումը և ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման 21․1-րդ կետի դրույթների`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածների նշանակույթյան <<էներգետիկայի>> գործառնական նշանակության հետևյալ հողամասերը էլեկտրական էներգիայի փոխադրման համար հենասյուների կառուցման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ին․

ա/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, 1 հողամասը՝ 0,00980 հա մակերեսով, 598290 (հինգ հարյուր իննսունութ հազար երկու հարյուր իննսուն) ՀՀ դրամով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հնգապատիկով,

բ/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, 2 հողամասը՝ 0,01149 հա մակերեսով, 701470 (յոթ հարյուր մեկ հազար չորս հարյուր յոթանասուն) ՀՀ դրամով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հնգապատիկով,

գ/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, 3 հողամասը՝ 0,01145 հա մակերեսով, 699030 (վեց հարյուր իննսունինը հազար երեսուն) ՀՀ դրամով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հնգապատիկով,

դ/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, 4 հողամասը՝ 0,00681 հա մակերեսով, 415750 (չորս հարյուր տասնհինգ հազար յոթ հարյուրհիսուն) ՀՀ դրամով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հնգապատիկով;

ե/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, 5 հողամասը՝ 0,00734 հա մակերեսով, 448110 (չորս հարյուր քառասունութ հազար մեկ հարյուր տաս ) ՀՀ դրամով;

զ/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, 6 հողամասը՝ 0,00578 հա մակերեսով, 352870 (երեք հարյուր հիսուներկու հազար ութ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամով;

է/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, 7 հողամասը՝ 0,01145 հա մակերեսով, 699030 (վեց հարյուր իննսունինը հազար երեսուն) ՀՀ դրամով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հնգապատիկով։

2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                        
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner