Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Նորոշումը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավահանու 11/02/2025 թվականի 08-Ա և ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավահանու 23/12/2019 թվականի 52-Ա որոշումները՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,15741 հա արդյունաբերության, ընդրքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների <<արդյունաբերական օբյեկտների>> գործառնական նշանակության հողամասին տրամադրել հասցե՝
ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գ․ Անդոկավան, 2-րդ փողոց, 21 հողամաս։
2․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: