Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով «Քաջարան համայնքի համալիր ՄՊՄԴ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Մերուժան Աթայանի 16.07.2025 թվականի թիվ 59/Ա/25 գրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Համայնքապետարանի 08 բաժին 01 խումբ 01 դաս գործառնական դասակարգման 4727 հոդվածից 209 000 ( երկու հարյուր ինը հազար ) ՀՀ դրամ հատկացնել՝ 2025 թվականի հուլիսի 18-ից 19-ը Սիսիան քաղաքում անց կացվող մանկապատանեկան մարզադպրոցի ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնության մասնակիցների ( 10 մարզիկ, 1 մարզիչ ) ծախսերը փոխհատուցելու համար :
Գումարը փոխանցել մարզիչ Մերուժան Լենդրոշի Աթայանի ( անձն. AR0266797, տրվ. 18.04.2017թ., 061-ի կողմից, ՀԾՀ 3011560358 ) «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ի 2470000172410010 հաշվեհամարին :