 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru, kajarancity@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՄԱՅԻՍԻ 2025թվականի N 272-Ա
<<ԱԺԴԱՆԱԿ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԱՆԴՈԿԱՎԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 34, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԱՆԴՈԿԱՎԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 32/1, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԱՆԴՈԿԱՎԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 32, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԱՆԴՈԿԱՎԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 30/1 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԱՆԴՈԿԱՎԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 23-27 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻԱՎՈՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի 2-րդ ենթակետով և հաշվի առնելով <<ԱԺԴԱՆԱԿ>> ՍՊ ընկերության տնօրեն Ա․ Մկրտչյանի դիմումը՝
1.<<ԱԺԴԱՆԱԿ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Անդոկավան 2-րդ փողոց թիվ 34 (վկ. N 06032025-09-0041), Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Անդոկավան 2-րդ փողոց թիվ 32/1 (վկ. N 12052025-09-0002), Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Անդոկավան 2-րդ փողոց թիվ 32 (վկ. N 12032025-09-0045), Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Անդոկավան 2-րդ փողոց թիվ 30/1 (վկ. N 06032025-09-0067) և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Անդոկավան 2-րդ փողոց թիվ 23-27 (վկ. N 07032025-09-0042) հասցեներում գտնվող գույքերի միավորման արդյունքում առաջացած միավորին տրամադրել նոր հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Անդոկավան 2-րդ փողոց, 32 պարիսպ:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
2025թ. մայիսի 16
ք.Քաջարան