Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru, kajarancity@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ՀՈՒՆԻՍԻ 2025թվականի N 318-Ա

ՊԵՏԱԿԱՆ /ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ/ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 271 կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով , հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 18-ի «Պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» N 44-Ա որոշումը

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.  2011 թվականի դեկտեմբերի 28-ին կնքված «Պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում» /գրանցված է սեղանամատյանում 5210/ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա/ Պայմանագրի 1.1-րդ կետում կատարել փոփոխություն և շարադրել հետևյալ կերպ՝

«1.1  Սույն պայմանագրով սեփականատերը պարտավորվում է սկսած 2025 թվականի հունիսի 1-ից տարեկան 7309170 /յոթ միլիոն երեք հարյուր ինը հազար մեկ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ վճարի դիմաց կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի, Լեռնաձոր գյուղ Մեղրիի լեռնանցք 1 հողամաս հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող արդյունաբեության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 10,7 /տաս ամբողջ յոթ/ հեկտար հողամաս։»

բ/ Պայմանագրի 2-րդ կետում կատարել փոփոխություն և շարադրել հետևյալ կերպ՝

«2  Պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է մինչև 2041 թվականի նոյեմբերի 27-ը։»

 2 Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

2025թ. հունիսի  18
ք.Քաջարան