 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-81, qajarancity@mail.ru , qajaran.syuniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՀՈՒՆԻՍԻ 2023թվականի N 200-Ա
ԱՇՈՏ ԱՐԹՈՒՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏՐՈՆԱԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 43 հոդվածի պահանջներով, ՀՀ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 36հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, հաշվի առնելով համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, ըստ որի` Քաջարան համայնքի Շահումյան 8-րդ փողոցի թիվ 14 բնակարանի բնակիչ Աշոտ Արթուրի Ղազարյանի դիմումով խնդրել է, որ վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները, ունի տեղաշարժման խնդիր, հանդիսանում է հաշմանդամ և ցանկանում է որպես պատրոն նշանակել մորը՝ Անուշ Անդրանիկի Հայրապետյանին
որոշում եմ
1․ԱՇՈՏ ԱՐԹՈՒՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ /ծնված 16/06/2001թ․/ նկատմամբ սահմանել պատրոնաժ։ Պատրոն /օգնական/ նշանակել մորը՝ ԱՆՈՒՇ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ՝ /ծնված 25/08/1982թ/։
2․ ԱՇՈՏ ԱՐԹՈՒՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ապրուստի ու նրա կենցաղային կարիքների բավարարմանն ուղղված կենցաղային և այլ գործարքները պատրոնը (օգնականը) կնքում է քաղաքացու համաձայնությամբ:
3․Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից և գործում է մինչև ԱՇՈՏ ԱՐԹՈՒՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՝ իր նկատմամբ սահմանված պատրոնաժի դադարման պահանջը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
20 __ թ. ______________
ք.Քաջարան