ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ՓԵՏՐՎԱՐԻ 2024թվականի N 130-Ա
ՄԱՐԱՏ ՍԱՄՎԵԼԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ ՔԱՋԱՐԱՆՑ ԳՅՈՒՂ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 73/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,23714 ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Քաջարան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին» թիվ 31-Ա որոշումը և 2024 թվականի փետրվարիի 19-ին աճուրդի կազմակերպչի կողմից կազմակերպած աճուրդի թիվ 05 արձանագրությունը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզ Քաջարանի համայնք Քաջարանց գյուղ 2-րդ փողոց 73/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,23714 հա հողամասը 374000 /երեք հարյուր յոթանասունչորս հազար/ ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող Մարատ Սամվելի Դավթյանին /AV 0506313, տրված 04.11.2022թ. 061 կողմից/:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
20 __ թ. ______________
ք.Քաջարան