ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ՄԱՅԻՍԻ 2023թվականի N 195-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԴՈԿԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ «ԱԺԴԱՆԱԿ» ՍՊԸ–ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ 23 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ 25 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ 27 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի դ ենթակետով և հաշվի առնելով «Աժդանակ» ՍՊ ընկերության դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության,Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Անդոկավան գյուղի, 2-րդ փողոցի թիվ 23, 25 և 27 բնակելի տների միավորման արդյունքում առաջացած բնակելի տանը (սեփականության իրավունքի գրանցման վկայականներ՝ N 12122019-09-0030, N 12122019-09-0024, N 24122019-09-0052 ) տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Անդոկավան գյուղ, 2-րդ փողոց, 23-27 բնակելի տուն:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
20 __ թ. ______________
ք.Քաջարան