 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-81, qajarancity@mail.ru , qajaran.syuniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՓԵՏՐՎԱՐԻ 2023թվականի N 83-Ա
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոները սահմանելու մասին» թիվ 01-Ն որոշման պահանջները ևղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 46-րդ հոդվածի պահանջներով և 28-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Բարեվարքության գնահատման գործընթացը լիարժեք և արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև հանրային ծառայության որակի բարձրացումը ապահովելու նպատակով՝ սահմանել Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների, համայնքային հայեցողական և համայնքային վարչական պաշտոնների (այսուհետ՝ Հանրային ծառայողներ) վարքագծի կանոնները՝ (այսուհետ՝ Կանոնագիրք) համաձայն հավելվածի.
2․ Աշխատակազմի քարտուղարին՝
2.1. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով․
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
20 __ թ. ______________
ք.Քաջարան