 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-81, qajarancity@mail.ru , qajaran.syuniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2023թվականի N 310-Ա
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆՑ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 52/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՐԵՏԱ ԱՐՍԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՅԳԵՏՆԱԿԸ 0,09914 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի <<ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>>397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն և Քաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018 թվականի N 11-Ա որոշումներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1 ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարանց գյուղի, 2-րդ փողոց 52/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ( վկայական N 25082023-09-0016) ԳրետաԱրսենի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված 24,3 ք.մ. արտաքին / 14,2 ք.մ. ներքին / մակերեսով այգետնակը ՝ 0,09914 հա բնակավայրերի նշանակության սպասարկման հողամասով՝ ընդհանուր 179800 /մեկ հարյուր յոթանասունինը հազար ութ հարյոււր/ ՀՀ դրամով, որից 24,3 x 30000x 0,0536= 39100 ( երեսունինը հազար մեկ հարյուր ) ՀՀ դրամ այգետնակի և 991,4x 141,9= 140700 (մեկ հարյուր քառասուն հազար յոթ հարյուր)ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել Գրետա Արսենի Հարությունյանին։
2 Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
20 __ թ. ______________
ք.Քաջարան