 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru, kajarancity@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՄԱՐՏԻ 2025թվականի N 184-Ա
ՍՈՍ ՀՄԱՅԱԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ ՓՈԻԽՐՈՒՏ ԳՅՈՒՂ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍ 39 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,08634 ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի «Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին» թիվ 45-Ա որոշումը և 2025 թվականի մարտի 06-ին աճուրդի կազմակերպչի կողմից կազմակերպած մրցույթի թիվ 05 արձանագրությունը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզ Քաջարանի համայնք Փուխրուտ գյուղ 1-ին փողոց 39 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող /վկայական N27022025-09-0027/ բնակավայրերի նշանակության 0,08634 հա հողամասը 251370 /երկու հարյուր հիսունմեկ հազար երեք հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամով օտարելու աճուրդում հաղթող Սոս Հմայակի Հովհաննիսյանին /ծնված՝ 23․11․1969թ․, AT0407325, տրված 30․09.2019թ. 041 կողմից/:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
2025թ. մարտի 11
ք.Քաջարան