 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru, kajarancity@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2026թվականի N 357-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԵՐՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՎԹՅԱՆԻՆ՝ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 466-րդ հոդվածի 1-ին կետով և հաշվի առնելով Քաջարան քաղաքի Տերյան փողոցի թիվ 1 շենքի 9 բնակարանի բնակիչ Անուշավան Դավթյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1 Լուծել՝ ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարանհամայնքի Քաջարան քաղաքի Տերյան փողոցում գտնվող Անուշավան Դավթյանի՝ 25/08/2008 թվականի՝ պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի առուվաճառքի մասին պայմանագիրը (գրանցված ՀՀ Կապան նոտարական տարածքի Նոտար Վիեննա Կամոյի Հայրապետյանի կողմից սեղանամատյան N 5242):
2 Սույն որոշումից ծագող պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Անուշավան Դավթյանի կողմից։
3 Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Անուշավան Դավթյանի որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդ օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
2026թ. սեպտեմբերի 04
ք.Քաջարան