 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru, kajarancity@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025թվականի N 376-Ա
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 108-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ա/Ձ Թելման Սարգսյանի 2025 թվականի հոկտեմբերի 10-ի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Դադարեցնել ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, Խանջյան փողոց թիվ 1 հասցեում գործող այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունը։
2.Քաջարան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 21-ի թիվ 108-Ա որոշումը ճանաչել ուժը կորցրած։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Զ. ԱՌԱՔԵԼՅԱՆ
2025թ. հոկտեմբերի 13
ք.Քաջարան