Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru, kajarancity@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2026թվականի N 359-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ 9/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԻՐՎԱՐԴ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ՝ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 466-րդ հոդվածի 1-ին կետով և հաշվի առնելով Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 4 շենքի 8 բնակարանի բնակիչ Սիրվարդ Հայրապետյանի դիմումը

                                                       ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1 Լուծել՝ ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարանհամայնքի Քաջարան քաղաքի Աբովյան փողոց 9/3 հասցեում գտնվող Սիրվարդ Հարությունյանի՝ 03/02/2016 թվականի՝ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը (գրանցված ՀՀ Կապան սպասարկման գրասենյակի պետ՝ Մարտին Պապյանի կողմից):

2 Սույն որոշումից ծագող պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Սիրվարդ Հայրապետյանի կողմից։

3 Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Սիրվարդ Հայրապետյանի որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդ օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

2026թ. սեպտեմբերի  10
ք.Քաջարան