 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ՓԵՏՐՎԱՐԻ 2024թվականի N 126-Ա
ԱՐՏԱՇԵՍ ՍԱՄՎԵԼԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔ Ա․ ԲԱԿՈՒՆՑԻ ՓՈՂՈՑ 3/29 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,00228 ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի «Քաջարան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին» թիվ 55-Ա որոշումը և 2024 թվականի փետրվարիի 19-ին աճուրդի կազմակերպչի կողմից կազմակերպած աճուրդի թիվ 01 արձանագրությունը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզ Քաջարանի համայնք Քաջարան քաղաքի Ա․ Բակունցի փողոց 3/29 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,00228 հա հողամասը 87780 /ուսունյոթ հազար յոթ հարյուր ութսուն / ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող Արտաշես Սամվելի Կարապետյանին /ՆՔ 009075516, տրված 05.02.2018թ. 061 կողմից/:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
20 __ թ. ______________
ք.Քաջարան