Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ՀՈՒՆՎԱՐԻ 2023թվականի N 82-Ա

ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՄԵՐՁ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՄՈՒՏՔԵՐԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

        Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 42-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի 14-Ն որոշմամբ, ՀՀ Վարչապետի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 2-ին անցկացված խորհրդակցության NՎ/135-2022 արձանագրության 3.17 կետի կատարումն ապահովելու նպատակով՝  ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1 Քաջարան համայնքով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների ճանապարհամերձ հատվածների և մուտքերի վրա կառուցված կառույցների, համայնքի տարածքում ապօրինի կառուցված կառույցների հայտնաբերման և գույքագրման նպատակով ստեղծել հանձնաժողով։

2 Հանձնաժողովի աշխատանքները պատշաճ կազամակերպելու և իրականացնելու նպատակով հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

3Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Զոհրապ Առաքելյանի վրա:

4 Աշխատակազմի քարտուղարին՝

41Ապահովել հանձնաժողովի անդամներին սույն որոշման պատշաճ ծանուցումը:

5. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

20 __ թ. ______________                                                                        
ք.Քաջարան