 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՓԵՏՐՎԱՐԻ 2024թվականի N 137-Ա
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆՑ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻՑ 1,396427 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՏԵՍՔԸ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման և հաշվի առնելով Կարեն Մերուժանի Աթայանի դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաջարան համայնքի Քաջարանց գյուղում գտնվող, Կարեն Մերուժանի Աթայանի սեփականություն հանդիսացող /վկ․ 23062021-09-0140/ գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք 1,396427 հա /կադաստրային ծածկագիր 09-109-0105-0010/ վարելահողի հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ բազմամյա տնկարկների /հնդավոր/՝ այգի հիմնելու նպատակով:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
20 __ թ. ______________
ք.Քաջարան