Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru, kajarancity@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ՀՈՒՆԻՍԻ 2025թվականի N 314-Ա

ՊԵՏԱԿԱՆ /ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ/ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 271 կետերով,  «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով , հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 18-ի «Պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» N 40-Ա որոշումը

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.  2011 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված «Պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում» /գրանցված է սեղանամատյանում 4145/ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա/ Պայմանագրի 1.1-րդ կետում կատարել փոփոխություն և շարադրել հետևյալ կերպ՝

«1.1  Սույն պայմանագրով սեփականատերը պարտավորվում է սկսած 2025 թվականի հունիսի 1-ից տարեկան 86480460 /ութսունվեց միլիոն չորս հարյուր ութսուն հազար չորս հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ վճարի դիմաց կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի Ողջի 1 հողամաս հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող արդյունաբեության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 126,6 /մեկ հարյուր քսանվեց ամբողջ վեց/ հեկտար հողամաս՝ ընդերքի օգտագործման նպատակով։»

բ/ Պայմանագրի 2-րդ կետում կատարել փոփոխություն և շարադրել հետևյալ կերպ՝

«2․  Պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է մինչև 2041 թվականի նոյեմբերի 27-ը։»

 2 Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

2025թ. հունիսի  18
ք.Քաջարան