Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru, kajarancity@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՄԱՅԻՍԻ 2025թվականի N 270-Ա

<<ԱԺԴԱՆԱԿ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԱՆԴՈԿԱՎԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 19/1 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԱՆԴՈԿԱՎԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 19 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻԱՎՈՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով  և 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման   29-րդ կետի 2-րդ ենթակետով և հաշվի առնելով <<ԱԺԴԱՆԱԿ>> ՍՊ ընկերության տնօրեն Ա Մկրտչյանի դիմումը՝

1.<<ԱԺԴԱՆԱԿ>> ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի  Քաջարան համայնքի գյուղ Անդոկավան 2-րդ  փողոց թիվ 19/1 (վկ. N 06032025-09-0048) և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի  Քաջարան համայնքի գյուղ Անդոկավան 2-րդ  փողոց թիվ 19 (վկ. N 08092020-09-0031)  հասցեներում գտնվող գույքերի միավորման արդյունքում առաջացած միավորին տրամադրել նոր հասցե՝

Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Անդոկավան 2-րդ  փողոց, 19 հողամաս:

   2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

2025թ. մայիսի  16
ք.Քաջարան