ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 ՄԱՅԻՍԻ 2023թվականի N 198-Ա
ՄԱՐՏԻՆ ՍՏԵՓԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ ԼԵՌՆԱՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 1,02083 ՀԱ ՀՆԴԱՎՈՐ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 43-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 17-ի «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գյուղատնտեսական նշանակության հողամասերը հրապարակային սակարկություններով /մրցութով/վարձակալության իրավունքով տրամադրելու մասին» թիվ 14-Ա որոշումը և հիմք ընդունելով 2023 թվականի մայիսի 26 -ին մրցույթի կազմակերպչի կողմից կազմակերպած թիվ 25 արձանագրությունը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաջարան համայնքի սեփականություն համարվող /սեփ. վկայական 06032023-09-0025/ Քաջարանի համայնք, Լեռնաձոր գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության հնդավոր 1,02083 հա բազմամյա տնկարկներից 10 /տասը/ տարի ժամկետով, որպես բազմամյա տնկարկ օգտագործելու համար տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Մարտին Ստեփանի Պետրոսյանին /անձնագիր AV0658272, տրված 01.03.2023թ. 061 կողմից/ տարեկան վարձավճար սահմանելով մրցույթում առաջարկված առավելագույն գինը՝ 73700 /յոթանասուներեք հազար յոթ հարյուր / ՀՀ դրամ:
2․ Վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր հաշվետու տարվա պայմանագրի կնքման օրվանից սկսած մինչև տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ ամսեկան վճարի գումարի 0.05 տոկոսի չափով:
3.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
20 __ թ. ______________
ք.Քաջարան