 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru, kajarancity@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՄԱՅԻՍԻ 2025թվականի N 276-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՁՈՐԱԴԱՇՏԻ ԹԱՓՈՒԿԱՎԱՅՐ ԹԱՂԱՄԱՍ 2 ԴԻՏԱՀՈՐ ՀԱՍՑԵՈՒՄ«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ>>ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԴԻՏԱՀՈՐԸ, ՊԱՐԻՍՊԸ, ՀԱՐԹԱԿՆԵՐԸ ԵՎ ՃՆՇՈՒՄԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԸ 0,63881 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 33-րդ, 33․1-րդ, 33․2-րդ և 35-րդ կետերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման հավելված 1-ի դրույթներով և Քաջարան համայնքի ավագանու16մարտի2018թվականի N 11-Աորոշումներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1 Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի,Քաջարան քաղաքի,Ձորադաշտի թափուկավայր թաղամաս 2 դիտահոր հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող (վկայական 11062024-09-0064) «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինակ>> փակ բաժնետիրական ընկերության կողմից ինքնակամ կառուցված 175,2քմ արտաքին /134,2քմ ներքին/ դիտահորը, 12,2քմ մակերեսով պարիսպը, 126քմ ընդհանուր մակերեսով հարթակները, 4502,7քմ ընդհանուր մակերեսով ճնշումային խողովակաշարերը՝ 0,63881հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության սպասարկման հողամասով՝ ընդհանուր 25864000 /քսանհինգ միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար/ ՀՀդրամով, որից /12,2քմ+175,2քմ+126քմ+4502,7քմ/x0.1209x20000=11645330 (տասնմեկ միլիոն վեց հարյուր քառասունհինգ հազար երեք հարյուր երեսուն)ՀՀ դրամ պարսպի, դիտահորի, հարթակների և ճնշումային խողովակաշարերի, (3759,6քմx1221)+(2628,5քմx1221x3)=14218670(տասնչորս միլիոն երկու հարյուր տասնութհազար վեց հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ հողամասիհամարուղղակի վաճառքի միջոցով օտարել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինակ»ՓԲ ընկերությանը։
2 Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
2025թ. մայիսի 20
ք.Քաջարան