Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-81, qajarancity@mail.ru , qajaran.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ՀՈՒՆՎԱՐԻ 2023թվականի N 81-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 299-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հանրային ծառայության մասին»  օրենքի 462-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  33-րդ հոդվածի  3-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի N 04//00330-2023 - 19/01/2023 գրությունը՝Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի 2020 թվականի սեպտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնի անձնագիրը հաստատելու մասին» N 299-Ա որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ,  նոր՝  «կ»  կետով:

«կ իրականացնում է հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուի  գործառույթները՝

Հակակոռուպցիոն  ծրագրերի պատասխանատուն՝

կա/ պարտավոր է իր իրավասության շրջանակներում համագործակցել իրավասու մարմինների հետ, ապահովել ռազմավարական փաստաթղթերով նախատեսված հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների իրականացումը, հաշվետվությունների տրամադրումը, ինքնագնահատման զեկույցների կազմումը, հարցաշարերի լրացումը, մասնակցությունը հակակոռուպցիոն ոլորտին առնչվող քննարկումներին,

կբ/պարտավոր է տրամադրել համապատասխան մարմնի գործառույթներին առնչվող ռազմավարական փաստաթղթերով նախատեսված՝ հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների և ոլորտային միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, պարզաբանումներ, միջոցներ ձեռնարկել համապատասխան մարմնի կողմից ոլորտային միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ,

կգ/իրավունք ունի համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերի շրջանակներում տվյալ մարմնի ստորաբաժանումներից պահանջելու և ստանալու տեղեկատվություն,

կդ/ իրավունք ունի հակակոռուպցիոն քաղաքականության և մոնիտորինգի համար պատասխանատու մարմնից պահանջելու և ստանալու մեթոդական աջակցություն, խորհրդատվություն ռազմավարական փաստաթղթերով նախատեսված հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների և ոլորտային միջազգային պարտավորությունների վերաբերյալ:»:

 2.Աշխատակազմի քարտուղարին՝

 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

3. Սույնորոշումնուժիմեջէմտնումստորագրման պահից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

20 __ թ. ______________                                                                        
ք.Քաջարան