 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru, kajarancity@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՄԱՐՏԻ 2025թվականի N 197-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2010թվականի հոկտեմբերի 28-ի <<Արոտավայրերից եվ խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին>> թիվ 1477-Ն որոշման 6-րդ կետը և հաշվի առնելով Վարդան Աշոտի Հարությունյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Վերին Գիրաթաղ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտներից 10,4 հա հողամաս սույն թվականի մարտի 19-ից 1 /մեկ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել Վերին Գիրաթաղ գյուղի բնակիչ Վարդան Աշոտի Հարությունյանին՝ տարեկան 23400 /քսաներեք հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով:
2․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Վերին Գիրաթաղ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության խոտհարքներից 10,4 հա հողամաս սույն թվականի մարտի 19-ից 1 /մեկ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել Վերին Գիրաթաղ գյուղի բնակիչ Վարդան Աշոտի Հարությունյանին՝ տարեկան 9360 /ինը հազար երեք հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ վարձավճարով:
3․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
2025թ. մարտի 19
ք.Քաջարան