Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՓԵՏՐՎԱՐԻ 2023թվականի N 85-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, N 267-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերով, ,,Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ  հոդվածով. 

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի պաշտպանական կառույցների գույքագրման աշխատանքային խումբ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի  պաշտպանական կառույցների գույքագրման աշխատանքային խմբի կազմը՝

1.Խմբի ղեկավար՝ Զոհրապ Առաքելյան /համայնքի ղեկավարի առաջին տեղակալ/

Անդամներ՝ Արթուր Արմենակյան /ԶՊՄԿ ՓԲԸ մոբիլիզացիայի և Քաղաքացիական Պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ/

 Վիլիկ Համբարձումյան / ,,Քաջարան,, համատիրության նախագահ/

Վահագն Ստեփանյան / համայնքապետարանի քաղաքաշինության,հողի վերահսկողության,տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի աշխատանքները համակարգող/

 Արտակ Խաչատրյան / համայնքապետարանի քաղաքաշինության,հողի վերահսկողության,տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ/

 Լուսինե Ստեփանյան / համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ/

Վասիլ Գրիգորյան /Գեղիի վարչական ղեկավար/

Ստեփան Պետրոսյան / Լեռնաձորի վարչական ղեկավար/

Ռաֆիկ Աթայան /Քաջարանցի վարչական ղեկավար/

Վիլեն Գրիգորյան /,,Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն,, ՓԲԸ-ի տնօրեն /

3. Ուժը կորցրած ճանաչել 2021 թվականի հունիսի 30-ի ,,Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքում պաշտպանական կառույցների մշտադիտարկման աշխատանքային խումբ ստեղծելու մասին,, N 267-Ա որոշումը:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

20 __ թ. ______________                                                                        
ք.Քաջարան