Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru, kajarancity@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2026թվականի N 363-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ «ԱՐԵՎ ԵՎ ՋՈՒՐ» ՍՊԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և  43-րդհոդվածով, հիմքընդունելովՔաջարանհամայնքիավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 7-Աորոշումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1,ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի սեփականություն հանդիսացող, Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում գտնվող,գյուղատնտեսական նշանակության 0.027 հա /09-007-0101-0004 կադաստրային ծածկագրով/ այլ հողերից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) խողովակաշարի կառուցման և սպասարկման նպատակով՝ տարեկան վարձավճար սահմանել 3380 /երեք հազար երեք հարյուր ութսուն/ ՀՀ դրամով, մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրել «ԱՐԵՎ ԵՎ ՋՈՒՐ» ՍՊ ընկերությանը:

 

2․ Վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր հաշվետու տարվա՝ պայմանագրի կնքման օրվանից սկսած մինչև տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով: 

 3․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

2026թ. սեպտեմբերի  15
ք.Քաջարան