 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru, kajarancity@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՄԱՅԻՍԻ 2025թվականի N 275-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆՑ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,04866 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլ 29-ի թիվ 698-Ն որոշման Հավելված 2-ի 39-րդ կետի 1-ին ենթակետի և հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2025թվականի ապրիլի 18-ի << Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու թույլտվություն տալու մասին>>թիվ 35-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Քաջարանցում գտնվող քաղաքացու անվամբ հաշվառված, սակայն դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր չունեցող 09-109-0011-0004 կադաստրային ծածկագրով 0,04866 հա բնակավայրերի նշանակության հողամասը ճանաչել համայնքային սեփականություն։
2․ Սույն որոշումից բխող գործառույթները իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
2025թ. մայիսի 20
ք.Քաջարան